Հայաստանը դարձավ «Գինու միջազգային կազմակերպության» 46-րդ անդամ պետությունը
download

Ընդունելության նախատեսված 6ամսյա ընթացակարգի արդյունքում, «Գինու միջազգային կազմակերպության» գլխավոր տնօրեն Ժան Մարի Օրանդը ընդունեց «Գինու միջազգային կազմակերպության» 46-րդ անդամ պետությանը, հիմք ընդունելով երկրի գինեգործական պատմությունը:
ՀՀ գյուղ նախարար Սերգո Կարապետյանը Օրանդի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ երիրն ապրում է նշանակալից աճ գինեգործության ոլորտում և որ ոլորտի զարգացումը արտաքին շուկաներում երկրի ռազմավարական ծրագրերի մասն է կազմում:
Հայաստանը, ինչպես նաև իր անդրկովկասյան հարևան Վրաստանը, հայտնի են որպես աշխարհի հնագույն գինեգործական տարածաշրջանները: Այդ մասին ևս մեկ անգամ վկայեցին Արենի քարանձավում իրականացված հետազոտությունները, որի արդյունքում հայտնաբերվեցին 6000 տարվա գինեգործական ատմության ապացույցներ:
«Գինու միջազգային կազմակերպության» գլխավոր տնօրենը ողջունեց կազմակերպությանն անդամակցելու ՀՀ կառավարության որոշումը և նշեց, որ ՀՀ անդամակցությունը կպաշտոնականացվի 2014թ Նոյեմբերի 14-ին Արգենտինայում անցկացվող կազմակերպության գլխավոր վեհաժողովի ժամանակ:

Տեղեկատվության աղբյուր www.oiv.int