Ընկերության պատմություն
Ընկերության պատմություն

Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում «Վեդի-Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ. 1938 թ-ին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թ-ին հիմնված Վեդու գինու գործարանը: Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք
ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համերի հարուստ բույրերին: Այսօր մենք արտադրում ենք ավելի քան 40 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: Մեր ընկերությունը ուշի-ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման տենդենցներին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը: Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի բարձր որակը: Որակ, որին կարողացել ենք հասնել մեր ընկերության բարձրակարգ մասնագետների համառ աշխատանքի և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:
«Վեդի-Ալկո» ապրանքանիշը ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այսօր մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ֆրանսիա, մերձբալթյան երկրներ և այլուր: Միջազգային համտես-մրցույթներում մեր արտադրանքը նվաճել է ավելի քան 90 ոսկե, արծաթե և բրոնզե պարգևներ:

Մրցանակներ

«Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, իր գործունեության տարիների ընթացքում, արժանացել է ոչ միայն ժողովրդի բարձր գնահատականին և վստահությանը, այլ նաև ամենատարբեր ոլորտների և երկրների մասնագետների կողմից մրցանակների և պատվոգրերի, որոնց մի մասը ներկայացված է ստորև.

2013թ. Սպառողների էլեկտրոնային քվեարկության արդյունքում Վեդի Ալկո ապրանքանիշը գինի անվանակարգում արժանացել է N1 ապրանքանիշ կոչմանը:

01Վեդի Ալկո ընկերությունը, մշտապես մասնակցելով միջազգային տարբեր ցուցահանդեսների, արժանացել է մի շարք մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի.

3 3.15Gyux nax Սոչի

ԳԻՆՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԳԻՆՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հնագույն երկիր է: Այն հայտնի է ոչ միայն որպես առաջին քրիստոնեական պետություն, այլև որպես գինեգործության հնագույն կենտրոն: Գինեգործության հիմքերը սկիզբ են առնում բիբլիական Նոյի ժամանակներից:

-Եվ կանգ առավ տապանը տարվա 7-րդ ամսվա 17-րդ օրը Արարատ լեռան վրա:

- Եվ Նոյը սկսեց մշակել հողն ու տնկեց խաղողի այգի:

(Գիրք ծննդոց 8:4, 9:20)

Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողագործությունը և գինեգործությունը: Ուրարտական Թեյշեբանի (այժմ` Կարմիր բլուր) ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ: Այդ հնագույն կարասներում հայտնաբերվել են խաղողի կորիզներ` իրենց հատկություններով մոտ Ոսկեհատ, Խարջի, Մսխալի և Գառանդմակ խաղողի սորտերին: Ավելին` մառաններում հայտնաբերված ծծումբը վկայում է, որ հնագույն խաղողագործները ծանոթ էին դրա օգտագործման տեխնոլոգիային: Այդ ժամանակներից մեզ հասած ձեռագրերը վկայում են պատմական Հայաստանի տարածքում եղած խաղողագործության և գինեգործության բարձր կուլտուրայի մասին:

Վերջերս էլ Վայոց ձորի մարզի Արենիի Թռչունների քարայրում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են տարբեր ծավալների կավե կարասներ, խաղողի ճյուղերի և ողկույզների մնացորդներ, որոնք վկայում են, որ այստեղ եղել են գինու արդյունաբերական ծավալների արտադրություն: ԱՄՆ-ում անցկացված հեղինակավոր փորձաքննության արդյունքները հաստատել են, որ Հայաստանում գինեգործությամբ զբաղվել են դեռևս 6100 տարի առաջ:  Այսպիսով` Արենիի քարայրի գտածոների շնորհիվ Հայաստանը կարելի է համարել գինեգործության հայրենիք:

Տեսանյութեր