ՌԴ նախագահը շնորհակալագրերով պարգևատրել է հայ գործիչների
putin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալագրերով պարգևատրել է ՀՀ պետական այրերի և գործիչների՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: ՌԴ նախագահի շնորհակալագրերին է արժանացել  նաև «Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը: Շնորհակալագրերը շնորհվել են ռուս-հայկական համագործակցության զարգացման և միջխորհրդարանական երկկողմ կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար: