«Վեդի Ալկո» ընկերությունը ներկայացնում է նոր ապրանք՝ գինի ԵՐԵՎԱՆՑԻ:
yer

Վեդի Ալկո ընկերությունը ներկայացնում է նոր գինիների շարք՝ Երևանցի անվանմամբ: Շարքում ներառված են կարմիր անապակ, կարմիր բնական կիսաքաղցր և սպիտակ անապակ գինիներ: Գինու կարմիր տեսակները պատրաստված են հայկական ավանդական Արենի խաղողի տեսակից, որը համարվում է խաղողի լավագույն տեսակներից մեկը գինեգործության համար: Սպիտակ անապակ գինին պատրաստված է խաղողի Ոսկեհատ տեսակից:
Դեկտեմբերի 9-ին, Վերանդա ռեստորանային համալիրում, կայացավ վերոնշյալ գինիների շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին բոլորի կողմից սիրված երևանցիներ: Ապրանքը շուտով կշուկայահանվի և առկա կլինի վաճառակետերում մինչև Ամանոր:
Գինու մասին հնչեցին մի շարք հետաքրքիր կարծիքներ