Գինին, որպես աշխարհի ամենաքաղաքակիրթ վայելք
news-image

Մոտենում է ամառը, տարվա լավագույն ժամանակը հանգիստը կազմակերպելու համար: Հանգստի և լիցքաթափման անբաժան ուղեկից է ալկոհոլը: Ճիշտ ընտրված ալկոհոլի չափավոր և գրագետ օգտագործումը ոչ միայն ստեղծում է տրամադրություն, այլև հանդիսանում է առողջարար: Ալկոհոլային խմիչքների յուրաքանչյուր տեսակը ճիշտ գնահատաելու և լիարժեք վայելելու համար, այն պետք է օգտագործել համապատասխան ջերմաստիճանում, ճիշտ սնունդի և մարդկանց ընկերակցությամբ: Բրիտանացի գինու քննադատ Մայքլ Բրոդբենտը նշել է, որ գինին համեղ սննդի և հաճելի մարդկանց ընկերակցությամբ խմելն աշխարհի ամենաքաղաքակիրթ վայելքներից է: Այսօր, առաջարկի բացառիկ բազմազանության մեջ, հանգստին ուղեկցող ալկոհոլի ընտրությունը դառնում է բարդ և մարդիկ հաճախ կատարում են ընտրություն ելնելով ոչ թե սեփական պահանջից, այլ շրջապատի թելադրանքից:

Ինչևիցէ, հայկական ալկոհոլային խմիչքների պատմության մեջ մշտապես սեղանի ուղեկից է եղել գինին, որի օգտագործման կուլտուրան այնքան էլ չի պահպանվում Հայաստանում: Գինին թերևս այն բացառիկ խմիչքն է, որն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք մեկը մյուսից տարբերվում են ոչ միայն համային հատկություններով, օգտագործման ջերմաստիճանով, այլև մեծապես ուտեստի ճիշտ ընտրությամբ:

Վեդի Ալկո ընկերությունը, ամռանն ընդառաջ, իր սպառողին է ներկայացնում ամառային հանգստի շրջանակներում գինու տեսակների ճիշտ կիրառությունը:
Ամառային ուտեստների անբաժան մաս են հանդիսանում մրգային աղցաններն ու աղանդերը: Նշված ուտեստները կարելի է համադրել աղանդերային, կիսաղանդերային գինիներով, որոնք պետք է մատուցել 17˚C (±1˚C) ջերմաստիճանում :
Իսկ ահա հայկական խորովածով համեմված բացօթյա խնջույքներում խորհուրդ ենք տալիս օգտագործել հայկական Սև Արենի խաղողից պատրաստված կարմիր անապակ և կիսաքաղցր գինիները` 15˚C (±1˚C) ջերմաստիճանում: Ի տարբերություն անապակ գինիների, կիսաքաղցր գինիներն ունեն պահման խիստ պայմաններ (-2˚C – +8˚C), քանի որ շաքարի պարունակությունը կիսաքաղցր գինիներին դարձնում է խոցելի, և ջերմաստիճանային պայմանների ոչ ճիշտ կիրառման դեպքում կարճ ժամանակում դրանք դառնում են խմելու համար ոչ պիտանի:
Այսպես, օրինակ մենք բազմիցս անհատապես դիմում ենք մեր հաճախորդներին՝ ներկայացնելով հանրության կոմից ամենասիրելի և հայտնի «Գետափ Վերնաշեն» անվանումով գինու որակազարկման վտանգը սխալ ջերմաստիճանում այն պահելու դեպքում, ինչպես նաև համի ոչ լիարժեք ընկալումը եթե վերջինս խմում են ոչ համապատասխան ջերմաստիճանում 15˚C (±1˚C)

Ձկնորսության սիրահարներին առաջարկում ենք ձկան համը լրացնել սպիտակ չոր գինու տեսակով: Այս կատեգորիայում Վեդի Ալկոն առաջարկում է նոր տեսակի «Խարջի» սպիտակ չոր գինին, որը նախատեսվում է մատուցել 11˚C (±1˚C):
Ճիշտ կազմակերպված հանգիստը՝ համեմված հաճելի և օգտակար պահերով, կդարձնի այն ոչ միայն հետաքրքիր, այլև կհանդիսանա խթանիչ ողջ տարվա համար: