Facebook Pixel Tracker
ԱՐԱԲՈ

ԱՐԱԲՈ

Արաբո Կոնյակի լեգենդը

1956 թվականին Խորհրդային Միության ժամանակ Մոսկվա էին եկել Արա և Բոնդո անունով 2 տղա՝ Գյուղտնտեսական բուհ ընդունվելու համար, որոնք երազում էին կոնյակի արտադրության մասին։

Այդ կիրքը յուրաքանչյուրի մոտ յուրովի է արտահայտվել՝ Բոնդոն ծնունդով Արևելյան Վրաստանից (Կախեթիա), և Արան՝ Հարավ-Արևելյան Հայաստանից (Վայոց Ձորի մարզ),

այս հովիտները գովերգվում և փառաբանվում են իրենց խաղողի այգիներով, և տղաները միշտ հնարավորություն են ունեցել հետևել բերքահավաքին և լսել գինեգործների պատմությունները: 

Երկու տղաներն էլ վաղ տարիքից հետաքրքրություն են ունեցել այդ արվեստի նկատմամբ, իսկ Արան նաև արյան մեջ է կրել այն: Նրա պապիկը՝ Արա ավագը, զբաղվել է կոնյակի արտադրությամբ, և թոռը գյուղում հաճախ է մտել նկուղ և ուսումնասիրել պապիկի գրառումները, կոնյակները և մոռացված տակառները, քանի որ ընտանիքում ոչ ոք չի շարունակել պապիկի սկսած գործը, նրանք ժամանակի ընթացում մոռացվել են։

Բուհն ավարտելուց հետո տղաները գնացին ամեն մեկը իր ճանապարհով՝ դեպի գինու-կոնյակի արվեստի ուսումնասիրություն և հասկացություն։

Երկար տարիներ անց, չնայած այն հանգամանքին, որ ճանապարհները տարբեր էին, նրանք կրկին խաչվեցին, բայց այժմ նրանք տիրապետում են բավականաչափ տեղեկատվության, ունեն փորձ և գիտելիքներ կոնյակի սպիրտը շարունակելու և կատարելագործելու և ստեղծելու խառնուրդ, որտեղ կպահվեն այն բոլոր պատմություններն ու գաղտնիքները, որոնք

Արա ավագից բացի ոչ մեկին հայտնի չեն: 

Պահպանվել են 30 և ավել տարիների կոնյակի սպիրտներ, որոնք համարվում են կոլեկցիոն հրատարակություններ:

Արաբո Արայի անունն է՝ ի պատիվ պապիկի և թոռան, Բոնդո՝ Արա կրտսերի մտերիմ ընկերոջ:

Կոնյակը կարելի է համարել լեգենդար և հարուստ իր պատմությամբ, այն հայ-վրացական կոնյակի պատմության մեջ հայտնագործություն է, սա բարեկամության և ավանդույթների խորհրդանիշ է, որպես Սուրբ Երրորդություն, սա հեռավոր անցյալի, ներկայի և ապագայի միավորումն է: Թոռները, ինչպես նաև նրանց ծոռները կպահպանեն մոռացված, բայց վերածնված Արաբոյի փյունիկյան կոնյակի ավանդույթներն ու գաղտնիքները:

Պիտակի վրա նշված է ծառը՝ որպես երկու ընկերների խորհրդանիշ, որոնք շատ վաղուց են վերսկսել և կատարելագործել սկսածը, և արմատները, որոնք խորհրդանշում են պատմությունն ու հասկացնում, թե որքան խորն ու ավանդական է այդ գաղափարը ։

Պիտակի գույնը խորհրդանշում է գաղտնիքը և կիրքը, որոնք այս կոնյակի հիմնական բաղադրիչներից են:

4-ամյա կոնյակի պիտակի վրա գրված է բարի բառը, որ հայերեն նշանակում է բարի: Բարի գրությունը գրվել է այն տակառի վրա, որտեղ պահվում էր պապիկի կողմից մշակված վերջին կոնյակը, և դա այդպես էլ առեղծված մնաց, թե ինչու է պապիկը գրել հենց այդ բառը:

Եվ այս բառը գրված է հենց 4-ամյա կոնյակի վրա, քանի որ Արան 4 տարեկան էր, երբ մահացավ նրա պապը և իր հետևից թողեց Արաբո խորհրդավոր և լեգենդար կոնյակը:

Թնդությունը՝ 40%

Տարողությունը՝ 0,7 մլ / 0,5 մլ / 0,25 մլ