Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր մենք արտադրում ենք ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:
Մեր ընկերությունը ուշի ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը: Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի բարձր որակը: Որակ, որին կարողացել ենք հասնել մեր ընկերության բարձրակարգ մասնագետների համառ աշխատանքի և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ :
Այս ջանքերի շնորհիվ «Վեդի Ալկո» ապրանքանիշն այսօր ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ, այժմ նաև Մոնղոլիա, Ղազախստան և այլուր:
Միջազգային կարևորագույն համտես-մրցույթներում մեր արտադրանքը նվաճել է ավելի քան 90 ոսկե մեդալներ և այլ խոշոր պարգևներ: