Facebook Pixel Tracker

Այգիներ

«ՎԵդի Ալկո»-ի հաջողության գրավականներից մեկը Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում և Արարատյան դաշտում  ծովի մակարդակից 800-1600 մետր բարձրության վրա, լեռնոտ հողագոյացություններում  գտնվող խաղողի այգիներն են՝ հիմնականում ինքնահոս՝ լեռներից բխող զուլալ ջրով ոռոգվող, որոնք  2000 թվականից ի վեր հիմնվել և մշակվել են  «Վեդի Ալկո» ընկերության կողմից։ 

Այս անառիկ բարձունքների վրա գտնվող գեղեցիկ այգիները դեռևս մեկ տասնամյակ առաջ չմշակվող, քարքարոտ ու ամայի դաշտեր են եղել։ Ի սկզբանե «ՎԵդի Ալկո»-ի աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի  քարքարոտ և ամայի  տարածքը բերքատու այգիների վերածեն՝ համոզված լինելով նաև, որ բնապահպանական խնդիր են լուծում։ Այդ աշխատողների նվիրվածության և անձնազոհ աշխատանքի շնորհիվ ստեղծվեցին այս գեղեցիկ խաղողի այգիները։ 

«Վեդի Ալկո»-ի խաղողի այգիների զարդն է համարվում «Արենի» տեսակի խաղողը։ Հենց այս խաղողից են պատրաստվում «Վեդի Ալկո»-ի լեգենդար «Արենի» և «Գետափ Վերնաշեն» գինիները։

«Արենի» տեսակի խաղողը աշխարհի հնագույն խաղողի տեսակներից մեկն է։ Այս մասին են վկայում «Թռչունների Քարանձավում» հայտնաբերված մարդկությանը հայտնի հնագույն գինու արտադրամասի անոթներում գտնված «Արենի» տեսակի խաղողի կորիզները և այլ մնացորդները։ Այդ արտադրամասի տարիքը 6100 տարուց ավելի է գնահատվել։

 

Այս վեբ կայք մուտք գործելու համար Դուք պետք է հաստատեք, որ ըստ Ձեր բնակության վայրի օրենքների՝ ալկոհոլի օգտագործման օրինական տարիքում եք: