Facebook Pixel Tracker

Գինին, Որպես Աշխարհի Ամենաքաղաքակիրթ Վայելք

Ամսաթիվ: 30/04/2014

Մոտենում է ամառը, տարվա լավագույն ժամանակը հանգիստը կազմակերպելու համար: Հանգստի և լիցքաթափման անբաժան ուղեկից է ալկոհոլը: Ճիշտ ընտրված ալկոհոլի չափավոր և գրագետ օգտագործումը ոչ միայն ստեղծում է տրամադրություն, այլև  առողջարար է:

Ալկոհոլային խմիչքների յուրաքանչյուր տեսակը ճիշտ գնահատելու և լիարժեք վայելելու համար, այն պետք է օգտագործել համապատասխան ջերմաստիճանում, ճիշտ սննդի և մարդկանց ընկերակցությամբ: Բրիտանացի գինու քննադատ Մայքլ Բրոդբենտը նշել է, որ գինին համեղ սննդի և հաճելի մարդկանց ընկերակցությամբ խմելն աշխարհի ամենաքաղաքակիրթ վայելքներից է: Այսօր, առաջարկի բացառիկ բազմազանության մեջ, հանգստին ուղեկցող ալկոհոլի ընտրությունը դառնում է բարդ և մարդիկ հաճախ կատարում են ընտրություն ելնելով ոչ թե սեփական պահանջից, այլ շրջապատի թելադրանքից:

Ինչևիցե, հայկական ալկոհոլային խմիչքների պատմության մեջ մշտապես սեղանի ուղեկից է եղել գինին, որի օգտագործման կուլտուրան այնքան էլ չի պահպանվում Հայաստանում: Գինին, թերևս, այն բացառիկ խմիչքն է, որն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք մեկը մյուսից տարբերվում են ոչ միայն համային հատկություններով, օգտագործման ջերմաստիճանով, այլև մեծապես ուտեստի ճիշտ ընտրությամբ։

Վեդի Ալկո ընկերությունը, ամռանն ընդառաջ, իր սպառողին է ներկայացնում ամառային հանգստի շրջանակներում գինու տեսակների ճիշտ կիրառությունը:Ամառային ուտեստների անբաժան մաս են կազմում մրգային աղցաններն ու աղանդերը: Նշված ուտեստները կարելի է համադրել աղանդերային, կիսաաղանդերային գինիներով, որոնք պետք է մատուցել 17˚C (±1˚C) ջերմաստիճանում: Իսկ ահա հայկական խորովածով համեմված բացօթյա խնջույքներում խորհուրդ ենք տալիս օգտագործել հայկական Սև Արենի խաղողից պատրաստված կարմիր անապակ և կիսաքաղցր գինիները` 15˚C (±1˚C) ջերմաստիճանում: Ի տարբերություն անապակ գինիների, կիսաքաղցր գինիներն ունեն պահման խիստ պայմաններ (-2˚C – +8˚C), քանի որ շաքարի պարունակությունը կիսաքաղցր գինիներին դարձնում է խոցելի, և ջերմաստիճանային պայմանների ոչ ճիշտ կիրառման դեպքում կարճ ժամանակում դրանք դառնում են խմելու համար ոչ պիտանի:Այսպես, օրինակ՝ մենք բազմիցս անհատապես դիմում ենք մեր հաճախորդներին՝ ներկայացնելով հանրության կողմից ամենասիրելի և հայտնի «Գետափ Վերնաշեն» անվանմամբ գինու որակազրկման վտանգը սխալ ջերմաստիճանում այն պահելու դեպքում, ինչպես նաև համի ոչ լիարժեք ընկալումը, եթե վերջինս խմում են ոչ համապատասխան ջերմաստիճանում 15˚C (±1˚C)

Ծովամթերքի սիրահարներին առաջարկում ենք ձկնատեսակների համը լրացնել սպիտակ չոր գինով: Այս կատեգորիայում Վեդի Ալկոն առաջարկում է նոր տեսակի «Խարջի» սպիտակ չոր գինին, որը նախատեսվում է մատուցել 11˚C (±1˚C) ջերմաստիճանային պայմաններում: Ճիշտ կազմակերպված հանգիստը՝ համեմված հաճելի և օգտակար պահերով, կդարձնի այն ոչ միայն հետաքրքիր, այլև կհանդիսանա խթանիչ ողջ տարվա համար: