Facebook Pixel Tracker

«Վեդի Ալկո» Ընկերությունը Ներկայացրել Է Նոր Ապրանքատեսակ՝ Գինի«ԵՐԵՎԱՆՑԻ»:

Ամսաթիվ: 30/12/2014

Վեդի Ալկո ընկերությունը ներկայացնում է նոր գինիների շարք՝ Երևանցի անվանմամբ: Շարքում ներառված են կարմիր անապակ, կարմիր բնական կիսաքաղցր և սպիտակ անապակ գինիներ: Գինու կարմիր տեսակները պատրաստված են հայկական ավանդական Արենի խաղողի տեսակից, որը համարվում է խաղողի լավագույն տեսակներից մեկը գինեգործության համար:

Սպիտակ անապակ գինին պատրաստված է խաղողի Ոսկեհատ տեսակից: Դեկտեմբերի 9-ին, Վերանդա ռեստորանային համալիրում, կայացավ վերոնշյալ գինիների շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին բոլորի կողմից սիրված երևանցիներ: Ապրանքը շուտով կհայտնվի շուկայում և առկա կլինի վաճառակետերում մինչև Ամանոր:

Գինու մասին հնչեցին մի շարք հետաքրքիր կարծիքներ։